NEWS.am-ը մեջբերում է հատվածներ գրող  Քրիսթիան Թալլոնի հոդվածից, որը հրապարակվել է «AgoraVox» կայքում:

1914 թվական: Հարյուրամյակ անց հավաքական հիշողությունում մշուշոտ շարունակում է մնալ հակամարտությունը, որը որոտաց ինչպես կայծակը պարզ երկնքում: Միությունները, որոնք պետք է զսպեին պատերազմները, մի քանի օրում ներգրավվեցին համաշխարհային պատերազմում: Ապշած ժողովուրդները պաստառների միջոցով իմացան համընդհանուր մոբիլիզացման մասին:Ժողովուրդները, որպես կանոն, վատ էին տեղեկացված, եւ ամառը դաշտային լայն աշխատանքների շրջանն էր: Այդկերպ էլ մեր ժողովուրդները, չնայած միմյանց հետ ծայրաստիճան կապվածությանը, նույնպես ապատեղեկացված եւ անուշադիր են, եւ պատերազմի հայտարարությունը կայծակի որոտի նման կլինի:

Ինչու 2014 թվակա՞ն: «Պատմությունը չի կրկնվում», բայց միեւնույն ժամանակ  «ինչ  եղել է, այն կլինի»:  Մենք   «գլոբալ» առավել ծանր ենք տանում դեպքերի հաջորդական զարգացումները, որոնք մի փոքր համեմատելի են  30-ականներին: Ճգնաժամը, տնտեսման կոշտ միջոցառումները, խաբեությունը, պատերազմները, ֆաշիզմը: Հիտլերը դեռ չի հայտնվել, բայց ոստիկանությունն ավելի ու ավելի է նմանվում բանակի, ֆինանսական քաոսը  կարող է իշխանության բերել ռազմական բռնապետությանը, ռազմական գերտերության, որը մենակ ավելի շատ է ծախսում, քան մնացած բոլոր երկրները միասին:  Արդյոք ներքին քաոսը ռազմական արկածախնդրության եղանակով կարգավորելու գայթակղություն չի՞ լինի:

Լիբիան հնարավորություն տվեց համտեսել այն, ինչը կարող է պատահել. Ռազմական ուժ, որը կփնտրի ոսկի ու նավթ` այդ համակարգը մի փոքր երկարաձգելու համար: Անտիկ շրջանից կամ Նապոլեոնից տարբերությունն այն է, որ այսօր «R2P» տեսությանը (Պաշտպանելու պարտականություն) համապատասխան մարդաասիրական նպատակներ են պետք:

«Russian Today»-ում Պանարինի ասածին համապատասխան` Արեւմուտքի նպատակը Պուտինից ազատվելն է, իսկ «դրա վերջնաժամկետը  2014թ. օգոստոսն է»: Պանարինը, ինչպես նաեւ Ռոգոզինը կամ Պուտինը, ռուս ղեկավար այն դասին են պատկանում, որը կարծում է, որ Արեւմուտքի նպատակը Ռուսաստանի ոչնչացումն է: Մեդվեդեւն այն մարդկանց թվին էր պատկանում, ով կարծում էր, որ Արեւմուտքը նման նպատակ չունի եւ կարող է հուսալի գործընկեր լինել:

Լիբիայի  «Մարդասիրական» պատերազմը Պուտինի գծին թույլ տվեց պարտադրել իրենց Ռուսաստանին: Այդ պահից ամեն ինչ ուղղվեց Արեւմուտքի դեմ: Պուտինը վերածվեց թիվ մեկ թշնամու, մարդու, որին վերացնել է պետք: Արեւմտյան լրատվամիջոցների հսկայական քարոզչամեքենան կարող է անել այն, ինչը չարեց ուրիշների հետ, եւ գլոբալ հիստերիա կազմակերպել մամուլում` ընդհուպ մինչեւ Լինչի դատաստանի հասցնելով:

 Պուտինին արագ վերացնելը առաջնային է ասիական պաշտպանական բլոկի  ձեւավորումը կասեցնելու համար:

Այս երկար ներածությունը ընթերցանության մոտեցում առաջարկելու համար էր. Դիտարկել Կովկասի տարածաշրջանը որպես նոր Բալկաններ եւ երբեք տեսադաշտից բաց չթողնել այնտեղ կատարվող դեպքերը:

Բալկանները որպես ցեղային հասկացություն

Մինչեւ 1914 թվականը տեղի են ուղեցել 3 բալկանյան պատերազմներ` կապված բազմազգ Օսմանյան կայսրության թուլացման եւ այդ տարածքներում հին ազգերի` հույների, սերբերի, բուլղարների, ռումինների վերածննդի հետ: Այս ազգերից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը, փառահեղ պատմական ժամանակահատվածները` սահմանների առավելագույն ընդլայմամբ: Կրոնական տարբերություններին ավելացան էթնիկ եւ լեզվական տարբերությունները:
Օսմանյան կայսրության թուլացումը, որն ուղեկցվում էր ռուսական եւ ավստրիական վերելքով, անդրադարձով անկայունացրեց ավստրիական Օստմարկը (սկզբում այն ստեղծվել էր ընդդեմ հունգարական սպառնալիքի, հետո օգտագործվեց գերմանական սուրբ հռոմեական կայսրությունը Օսմանյան կայսրությունից պաշտպանելու համար): Նապոլեոնը պայթեցնելով Հռոմեական սուրբ կայսրություն, 1806-ին փաստացի դուռ բացեց Ավստրիայի ինստիտուցիոնալացված ճգնաժամի համար: Բալկանները դարձան մարտադաշտ ռուսների, ավստրիացիների, անգլիացիների, ֆրանսիացիների եւ գերմանացիների միջեւ, որը տեւեց ընդհուպ մինչեւ 1914 թվականը:

Կովկաս. Հետխորհրդային Բալկաններ

1991 թվականին հիվանդ կայսրությունը ԽՍՀՄ-ն էր եւ նրա փլուզումը հանգեցրեց աշխարհի հնագույն ժողովուրդներից մի քանիսի պետականության վերականգնմանը` հայերի վրացիների, ինչպես նաեւ նրանց, որոնք գտնվում էին հին Մետաքսի ճանապարհին: Ռուսական գաղութային կայսրությունը, բացի Սիբիրից, հանկարծ կորսվեց, քիչ էր մնում ռուսական կասրությունը կորցնի նաեւ մեծ Կովկասի հյուսիսային մասը, ինչը տնտեսական ու ռազմավարական աղետ կլիներ Ռուսաստանի համար: Անհրաժեշտ եղավ 2 պատերազմ Չեչնիայում, որպեսզի կանխվի Ռուսաստանի փլուզումը:

Ինչպես Բալկաններում մինչեւ 1914 թվականը, պատերազմները միմյանց դեմ են հանել նորանկախ պետություններին, որոնք հին պատմական խնդիրներ ունեն: Դրանց շարքում են ղարաբաղյան պատերազմը, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում հակամարտությունները, Մերձդնեստրի խնդիրը, ռուս-վրացական հակամարտությունը: Այս հակամարտություններից ոչ մեկը չի լուծվել, դրանք անգամ խորացել են, երբ Ռուսաստանը ճանարել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Հինգ հիմնական խաղացողներ` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան եւ Իրանը խաղում են ականապատված կովկասյան խաղադաշտում, ամեն մեկն իր ծրագրով: Այդուհանդերձ, նրանք երկու ճամբարների են բաժանվել` ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ:

Կովկասի մեծ տարածքում կան բոլոր նախադրյալները, որ տարածաշրջանային հակամարտությունները վերաճեն գլոբալի:

Ազգային պատմությունները, էթնիկ, լեզվային եւ կրոնական փոքրամասնությունները ռազմավարական ռեսուրսները, վիճելի սահմանները, հրադադարն առանց խաղաղության հակամարտ դաշինքների համար հիմք են: Այս անկայուն տարածաշրջանում գերտերությունների համար այնքան էլ բարդ չէ իրենց ձեռքում պահել վերահսկողության թելերը:

Եզրակացությունը նույնն է` դուրս գալ ՆԱՏՕ-ից: Մենք չենք կարող միաժամանակ լինել ՆԱՏՕ-ի անդամ, որի կազմում է Թուրքիան, լինել Հայաստանի բարեկամը, որը ՀԱՊԿ անդամ է, հանդես գալ Ռուսաստանի հետ արդյունավետ հարաբերությունների օգտին, մասնակցել Իրանի դեմ պատժամիջոցներին: