Ազովի ծովում նավերի դեմ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի։

Ինչպես գրել են ադրբեջանական լրատվամիջոցները, «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար ջերմանավերը բալաստով Թուրքիայից ուղևորվում էին Դոնի Ռոստով՝ հացահատիկ բեռնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրին խոցել է 4 անօդաչու։

Բոլոր զոհվածները Ադրբեջանի քաղաքացիներ են, սակայն երկու նավերն էլ նավարկում էին օտարերկրյա դրոշների ներքո։