Ըստ համերգային 16 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2011թ. հանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 554 համերգներին ներկա է եղել 188.6 հազ. մարդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ 2010 թ. Հայաստանում կազմակերպվել է 499 համերգ, սակայն ներկա է եղել 206 հազ. մարդ: Եթե 2010 թ. յուրաքանչյուր համարգի միջինը ներկա էր 412 մարդ, ապա 2011 թ.` 340:
Հանրապետության 1000 բնակչի հաշվով հաճախումները 2011 թ. կազմել են 57.7, 2010-ի 63.3-ի համեմատ:




























