Ֆրանսիայի Ավրանշե քաղաքի ձեռագրերի «Scriptorial» թանգարանում մայիսի 6-ին փակվում է  «Հայաստանի արտացոլանք» ցուցահանդեսը, տեղեկացնում է  «Ouest-France»-ը:

Բացառիկ ցուցադրությունն այցելուներին թույլ է տալիս հիանալ ձեռագրերով եւ կրոնական պաշտամունքի առարկաներով, որոնք ժամանակավորապես բերվել են Փարիզի հայկական թանգարանից, որը փակ է լայն հասարակության համար եւ որտեղ պահվում են ավելի քան 1200 նմուշներ:

Գտնվելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, Հայաստանն արդեն 17 դար քրիստոնեական երկիր է, գրում է պարբերականը: Լինելով հավատի երկիր, դա նաեւ նշանակում է լինել մշակույթի եւ ձեռագրերի երկիր:

Փարիզի հայկական թանգարանից բերվել է տասը արժեքավոր ձեռագիր, իսկ ութը` Ֆրանսիայի ազգային գրադարանից, որտեղ մոտ 350 ձեռագիր է պահվում: