Էլեկտրոնիկայի ամենամյա 21-րդ միջազգային համաժողովն այս տարի կանցկացվի Երեւանում` հոկտեմբերի 3 -5-ը, տեղեկացնում է  «EE Times»-ը:

Համաժողովը կազմակերպվում է «Future Horizons Ltd.» -ի (Մեծ Բրիտանիա) կողմից եւ ընդգրկում է ողջ շղթան` գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորային աշխատանքներից մինչեւ վերջնական շուկաներ ու ծառայությունների մատակարարներ:

2012թ. համաժողովի թեման է «Ճգնաժամի վերածումը հնարավորության, նոր կիրառություն, շուկաներ եւ տարածաշրջաններ»:

Հայաստանը կրթական լավ ենթակառուցվածք ունի, որը ծրագրային ապահովման լավ շրջանավարտներ ու մասնագետներ է տվել, ինչպես նաեւ շախմատի աշխարհի չեմպիոններ:

Միջազգային համաժողովն անցկացվում է Հայաստանի կառավարության եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ: