ԱՄՆ Իլինոյսի նահանգում գտնվող հայկական եկեղեցին տուժել է ուժեղ քամիների եւ անձրեւների պատճառով: Էվանսթոն քաղաքի Սբ Հակոբ եկեղեցում դիմային պատից սկսել են աղյուսներ ընկնել, մեկ մարդ տւժել է, հաղորդում է Fox Chicago News-ը:
Մյուս աղբյուրները հայտնում են, թե հնարավոր է եկեղեցու ճակատը տուժել է կայծակի հարվածից:
Նշենք, որ ողջ նահանգում ամպրոպ եւ ուժեղ քամիներ են, որոշ շրջանում նախազգուշացվել է հեղեղումների մասին:




























