«Նաիրիտի» աշխատողների միջին ցուցակային թիվը 2012 թ. սկզբին կազմել է 2861 մարդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Նախորդ տարվա համեմատ «Նաիրիտի» աշխատողների թիվը պակասել է 157-ով, որ կրճատումների հետեւանք է: Նշենք, որ պարապուրդի մատնված «Նաիրիտը» հանրապետության 6-րդ խոշոր գործատուն է:

Իսկ խոշորագույն գործատուն շարունակում է մնալ «Հայկական էլեկտրացանցերը», որն ունի 7857 աշխատող: Ընդ որում` նախորդ տարվա համեմատ ընկերության աշխատողների թվաքանակն ավելացել է 376-ով: Սակայն, չնայած աշխատողների թվաքանակի աճին, «Հայկական էլեկտրացանցերը» 2012 թ. առաջին եռամսյակում ավելի քիչ սոցապ վճարներ է վճարել` 604 մլն դրամ, 2011-ի 717 մլն դրամի համեմատ:

2012 թ. ապրիլի դրությամբ Հայաստանում 26 կազմակերպություն ունի 1000-ից ավելի աշխատող, 2011 թ. 22-ի փոխարեն: