Ադոլֆ Հիտլերի մոտ մասնագետները հոգեբանական շեղումներ են հայտնաբերել: Այդ մասին նշվում է գաղտնի զեկույցում, որը պարտաստվել է 1942 թ. ապրիլին բրիտանական հետախուզության համար:

Քեմբրիջի համալսարանի վերլուծաբան Ջոզեֆ Մակգերդին զարգացող խելացնորություն է արձանագրել ֆյուրերի ելույթներում: Ըստ վերլուծաբանի, Հիտլերը տառապել է «մեսիայի բարդույթով»` հրեաներին ընդունելով որպես չարի արտահայտություն, իսկ իրեն` որպես բարության մարմնացում, տեղեկացնում է «Գոլոս Ռոսսիին»:

Բացի այդ, Մակգերդին մատանացույց է արել Հիտլերի մի շարք հիվանդագին միտումները, դրանք բնութագրելով որպես «շամանիզմ», «էպիլեպսիա» եւ «խելացնորություն»:

Զեկույցը հայտնաբերվել է սոցիոլոգ Մարկ Աբրամսի փաստաթղթերի հավաքածուում, ով աշխատել է BBC-ի միջազգային ծառայության վերլուծական բաժնում: