Մենք շատ մոտ ենք հաղթանակին, դուք կարող եք հաշվել, որ հաղթանակը մերն է, շուտով կձևավորենք կառավարություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 5–ին, եզդի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Մենք խնդիր ունենք լուծելու, մենք պետք է կարողանանք մեր երիտասարդությանը հասցնենք ընտրատեղամաս։ Եթե մենք դա կարողանում ենք անել, մենք շատ հետաքրքիր հաղթանակ կունենանք։ Դրա համար պետք է խնդրեի, որ մի փոքր ակտիվ լինեք, գնան ընտրության։ Նույնիսկ եթե մեզ էլ չեն ընտրում, թող գնան ընտրության։
Մենք վարկանիշի խնդիր չունենք, մնում է, որ մեր համախոհները հասնեն ընտրատեղամաս։ Դուք վստահ եղեք, որ մեր իշխանության գալու դեպքում ձեր կյանքն ամբողջությամբ փոխվում է»,–ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում











