NEWS.am-ը որոշ կրճատումներով մեջբերում է Գեորգի Լոմսաձեի հոդվածը, որը հրապարակվել է «EurasiaNet.org» կայքում.
Տպագիր մամուլի ազատության համաշխարհային օրը` մայիսի 3-ին Կովկասը նշելու բան չունի: Վրաստանը այնքան էլ խոսքի ազատության օրինակ չէ:
Մամուլի առումով Ռուսաստանից եւ Ադրբեջանից ազատ լինելն այնքան էլ մեծ հաճոյախոսություն չէ որեւէ երկրի համար: «Freedom House»-ի «Մամուլի ազատություն - 2012» վերջին զեկույցում իր մռայլ` 80-րդ տեղում գտնվող վարկանիշով Ադրբեջանը նշեց այդ օրը` լրագրողներին հայտարարելով, որ նրանք շուտով բնակարաններ կստանան Բաքվի «մամուլի նոր` 10-հարկանի շենքում»:
Հայտարարությունում, որը շատ դիտորդների ծիծաղն է հարուցում, կառավարական պաշտոնյան ասաց, որ Ադրբեջանում լրագրողներն ունեն անհրաժեշտ ազատությունը, որի կարիքն ունեն, եւ որ օր օրի իրավիճակը բարելավվում է:
Լրագրողները, որոնք գտնվել կամ գտնվում են ադրբեջանական բանտերում, դրա հետ չեն համաձայնի: Ադրբեջանը ազատ լրատվամիջոցներին ճնշելու մեծ փորձ ձեռք բերեց EurasiaNet.org-ի եւ РСЕ/РС-ի լրագրող Խադիջ Իսմայլովի դեմ չարամիտ զրպարտության քարոզչությամբ:
52 միավոր ստացած Վրաստանում նախորդ տարվա համեմատ որոշ բարելավվում է նկատվում, եւ այն առաջ է անցել Թուրքիայից, որը մի քանի հորիզոնականով իջել է: Սակայն պետք չէ շտապել Վրաստանի գլուխը շոյել:
Կողմնակալ քարոզչությունը շարունակում է խնդիր մնալ: Ազգային հեռուստաալիքները ծիծաղելի կերպով արտահայտում են միանման, զգացմունքային գովք կառավարության հասցեին, այն ժամանակ, երբ «ընդդիմության» լրատվամիջոցների շարքին է վերջերս միացել նոր կայան, որը հովանավորվում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից, որը դարձել է ընդդիմադիր առաջնորդ: Նման բեւեռացված իրավիճակում մի ալիքից մյուսն անցնելը միակ ելքն է երկու կողմից էլ տեղեկություն ստանալու համար:
Բայց կա նաեւ Ռուսաստանը, սակայն մի հոդվածը բավական չէ նկարագրելու համար այն, ինչ տեղի է ունենում այնտեղ:




























