Ֆրանսիայում հայ ընտրողները մայիսի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում հակված են աջակցելու Նիկոլա Սարկոզիին: Այդ մասին թուրքական «Hürriyet Daily News» թերթին հայտնել է Գարո Յալիկը`Ֆրանսիայում «Միություն հանուն ազգային շարժման» կուսակցության հայազգի պատգամավորը:
«Ինչպես Սարկոզին, այնպես էլ Օլանդն ասում են, որ նրանք կրկին խորհրդարան կմտցնեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, եթե ընտրվեն: Օլանդն ասում է, որ նա դա կանի 3 տարվա ընթացքում, իսկ Սարկոզին` այս տարվա սեպտեմբերին, հենց որ ընտրվի:
Մենք որոշ կասկածներ ունենք Օլանդի առումով, քանի որ Օլանդի խմբակցությունում չկան նշաններ, որոնք ապացուցեն, որ նա կաջակցի այս հարցում», – ասել է Յալիկը:




























