Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` մայիսի 4-ին, հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Լ. Տեր-Պետրոսյանը դիտորդներին է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության վերաբերյալ իր նկատառումները, հատկապես ընդգծել է ընտրացուցակների ուռճացվածության խնդիրը` դա համարելով ընտրակեղծիքների հիմնական պահուստը:

Առաջին նախագահը նաեւ պատասխանել է դիտորդական առաքելության անդամների հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: