Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու եւս 19 հայտնի անձինք հայտարարութուն են տարածել, որում ֆրանսիացիներին կոչ են անում քվեարկել հօգուտ Սարկոզիի:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», դրանում, մասնավարապես, ասվում է. «Պետք է ասել ճշմարտությունը մեր բյուջեի, ներգաղթի հետ կապված խնդրի, աշխարհում իրավիճակի եւ Եվորպայի ապագայի մասին: Պետք է ճշմարտությունն ասել բարեփոխումների շարունակման անհրաժեշտության մասին` փրկելու համար այն հիմքերը, որոնց վրա ձեւավորվել է մեր ազգը»:
Նշվում է, որ բացի Ազնավուրից, այն ստորագրել են դերասան Ժերար Դեպարդյեն, կինոռեժիսոր Կլոդ Լելուշը եւ մի շարք դերասաններ, գրողներ, կինոգործիչներ, հրատարակիչներ:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, մայիսի 6-ին Ֆրանսիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին կամասնակցեն գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը: Առաջին փուլում Օլանդն ստացել էր ձայների 28,63%-ը, Սարկոզին` 27,18%-ը:




























