Ամերիկյան Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում վեցամյա տղային մեղադրել են «սեռական ոտնձգությունների» մեջ այն բանի համար, որ նա համադասարանցի աղջկա համար «մեծահասակների երգ» է երգել:
Նախնական դպրոցի ղեկավարությունը, որտեղ սովորում է տղան, նրան 3 օրով հեռացրել է դասերից:
Ինչպես հայտնում է AP-ը, տղան համադասարանցի աղջկա համար երգել էր վերջերս լսած երգը, որտեղ կան «I`m sexy and I know it» (Ես սեքսուալ եմ եւ ես դա գիտեմ) բառերը: Դա լսելով` ուսուցիչները նրան անմիջապես տուն են ուղարկել: Ըստ դպրոցում ընդունված կանոնների`«սեռական ոտնձգություն» հասկացությունը շատ լայն է հասկացվում, նրա տակ հասկանում են անցանկալի ցանկացած սեռական գործողություններ` անկախ տարիքից:
Նշվում է, որ ոստիկանությունը ոչ մի կերպ չի արձագանքել պատահարին, քանի որ, ըստ նահանգի օրենքների, քրեական պատասխանատվության են ենթարկվում 10 տարեկանից սկսած:




























