Երեւանում 2012 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջին գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,5%-ով` կազմելով 250,1 հազ. դրամ: 2011թ. հունվարի համեմատ`բնակարաններն էժանացել են 3,8%-ով: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Մայրաքաղաքում ամենաթանկ բնակարանները շարունակում են մնալ Կենտրոն վարչական շրջանում (1քմ` 400 հազ. դրամ), ամենաէժանը` Նուբարաշենում (1քմ` 140,1 հազ. դրամ): Նախորդ տարվա փետրվարի համեմատ` ամենից շատ էժանացել են բնակարանները Կենտրոնում` 9,7%-ով, ամենից քիչը` Աջափնյակում ու Մալաթիա-Սեբաստիայում»,- գրում է «Ժողովուրդը»:




























