Հարբած տղամարդը ընկերուհու հետ վեճի ընթացքում ծեծել է նրան, վրան եղունգի լաքահանող հեղուկ լցրել եւ այրել:
Ոստիկանները ձերբակալել են 24-ամյա մոսկվացու, ով ալկոհոլային հարբածության վիճակում փորձել է այրել ընկերուհուն:
Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել են Մոսկվայի ՆԳՆ-ում, աղջիկը գանգուղեղային փակ վնասվածքով, դեմքի եւ պարանոցի քերծվածքներով, ձեռքերի եւ դեմքի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ «սպանության փորձ» հոդվածով:




























