Մախաչկալայում ահաբեկչության վայրում հայտնաբերվել գնագի կտոր` կանացի մազերով: Դա հաստատում է վարկածը, որ երկրորդ մահապարտ-ահաբեկիչը կին է եղել:

Առաջին մահապարտը ենթադրաբար ճանաչվել է` Մախաչկալայի 23-ամյա բնակիչ Ռիզվան Ալիեւն է:

Մահապարտների վերջնական ճանաչման համար ԴՆԹ-ի փորձաքննություն կանցկացվի, քանի որ նրանց մարմինները լրջորեն վնասվել են: Դաղստանի իրավապահների խոսքով, կինը կարող է լինել Ռիզվանի քույրը` Մուսլիմատը: Ապրիլի վերջին նրանք հեռացել են տանից եւ միացել գրոհայիններին, ապա հետախուզում էր հայտարարվել նրանց նկատմամբ:

Ռուսաստանյան լրատվամիջոցները նաեւ հաղորդում են, որ պարզել են կրկնակի ահաբեկչության բոլոր 14 զոհերի ինքնությունը: Մայիսի 5-ի դրությամբ, հիվանդանոցներում են մնում 62 մարդ` տարբեր աստիճանի վնասվածքներով:

Դաղստանում այսօր սգո օր է հայտարարվել: