Երկիր մոլորակի բնակիչներն առաջիկա գիշերը միանգամից երկու անսովոր երեւույթի ականատես կլինեն` ասուպային անձրեւի եւ «սուպերլուսնի»:
Երկնաքարերը, որոնք մեծ քանակությամբ կհայտնվեն Երկրի կողքին, կթափվեն եւ կմարեն երկրի մթնոլորտի ամուր շերտերում:
Նույն ժամերին Լուսինը կհայտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա: Նման երեւույթ արձանագրվում է տարեկան մեկ անգամ:
Այս տարի այն համընկնում է նաեւ լիալուսնի հետ: Աստղագետներն այդ երեւույթը համարում են «սուպերլուսին»: Հնարավոր է սեփական աչքերով տեսնել տարվա մեջ ամենախոշոր Լուսինը, հաղորդում է NEWS.BCM.RU-ը:




























