Մայիսի 5-ին ժամը 01.58-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոմայրուղու 44-րդ կմ-ում` Լեռնանիստ գյուղի մոտակայքում, կամրջից ցած է ընկել «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա, կա տուժած:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները («ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով): Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՌԱՖ» մակնիշի 08 ՏՕ 963 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել է կամրջից երկաթյա ճաղերին եւ ընկել ցած:

Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, Երեւանի բնակիչ 38-ամյա Ռուբեն Սիմոնյանը տեղում զոհվել է: