Սոչիի Լոո արվարձանում տեղի է ունեցել թաեքվանդո մարզաձեւից սպորտի վարպետ 24-ամյա Յուրի Գարանյանի հուղարկավորությունը: Արարողությանը մասնակցել է մոտ հինգ հազ. մարդ:
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 1-ին Սոչիում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր մոտ հարյուր մարդ: Դանակի հարվածից ստացած վնասվածքից մահացել էր կռվի մասնակից Յուրի Գարանյանը:
Ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ մայիսի 1-ին Գարանյանի ծանոթներից մեկը այգով զբոսնել էր իր կնոջ հետ, զույգին մոտեցել էր մի խումբ, որոնցից մեկը վիրավորել էր աղջկան: Թեեւ տղամարդը հարվածել էր նրան, սակայն ընդհարումը դրանով չէր ավարտվել եւ շարունակվել էր ավել ուշ` արդեն զանգվածային ծեծկռտուքի տեսքով: Յուրի Գարանյանը պաշտպանել էր 35-ամյա ընկերոջը եւ կռվի ժամանակ դանակահարվել:




























