Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական մասում մայիսի 5-ին պայթյուն է որոտացել:

Պայթուցիկ սարքը գործի է դրվել Դամասկոսի Շարիա ալ Թաուրա շրջանում:  BBC-ի տվյալներով` պայթյունի ալիքից վնասվել է ինը մենքենա, կոտրվել են հարեւան շենքերի ապակիները: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

 «Syrian Observatory for Humans Rights» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` մայիսի 5-ին Դամասկոսում երկու պայթյուն է տեղի ունեցել: