Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում  երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել: Օդանավերը վնասվել են. բարեբախտաբար, տուժածներ չկան: Երկու «Boeing-767»-երն էլ պատկանել են «Delta» ավիաընկերությանը:

Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, օդանավերից մեկում մարդ չի եղել, մյուսը պատրաստվել է թռչել դեպի Ստամբուլ, ներսում եղել է 193 ուղեւոր եւ անձնակազմի 11 անդամ: Առաջինը եղել է կանգառատեղիում, երկրորդը` մտել է թռիչքուղի:

Օդանավերը չեն կարողացել իրար կողքով անցնել. դատարկ օդանավի թեւը կառչել է երկրորդ ինքնաթիռի պոչի մասին: Առաջինի մոտ վնասվել է թեւը, երկրորդի մոտ` կայունացնող համակարգը:

Ուղեւորներից մեկը հասցրել է  տեսանկարահանել կատարվածը իլյումինատորից, տեղեկացնում է  NEWSru.com-ը: