Հայաստանում առաջիկա օրվա ընթացքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արատակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ` գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան շրջաններում կլինի  2-7մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է  քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւան քաղաքում` գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին  սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: