Ֆրանսիայում այսօր «լռության օր» է: Երկրում արգելված է ինչպես ցանկացած տեսակի քարոզչություն, այնպես էլ սոցիոլոգիական հարցումների անցկացում:

Ավելի վաղ ֆրանսիական մշակույթի 20 անվանի գործիչներ կոչ էին արել քվեարկել Նիկոլա Սարկոզիի օգտին: Հայտարարության տակ ստորագրել են Ժերար Դեպարդյեն, Կլոդ Լելուշն ու Շառլ Ազնավուրը: Իսկ Ֆրանսուա Օլանդը կարող է հույսը դնել կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուի կողմնակիցների վրա:

Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը 58 տարեկան են, երկուսն էլ փաստաբաններ են, երկուսի պատանեկությունն էլ անցել է Փարիզի էլիտար արվարձանում: Քաղաքականության հիմունքները երկուսն էլ սովորել են Սյանս-Պո համալսարանում: Ճիշտ է` Օլանդն ավարտել է այն գերազանց, իսկ Սարկոզիին վռնդել են անգլերենի չհանձնած քննության համար: Սարկոզին սովորել է Ժակ Շիրակից, Օլանդը` Ֆրանսուա Միտերանից:

Օլանդի ոչ տեսքը, ոչ ձայնը չեն համապատասխանում ուժեղ առաջնորդի կերպարին, եւ նա դա լավ է հասկանում: Ընտրություններից մեկ տարի առաջ նա դիետայի է նստել եւ կորցրել 15 կգ: Նաեւ ձայնի մշակման դասեր է առել:

Սարկոզին հիպերակտիվ է, ամենաթանակ ռեստորանները, շքեղ զբոսանավերը, գեղեցիկ կանայք նրա թուլությունն են: Իր անձնական կյանքը նա առանց ամաչելու ցուցադրում էր բոլորին:

Ի դեպ, Ռուսաստանի «Առաջին ալիքը» նշում է, որ Սթրոս-Կանի շուրջ սկանդալից ավելի շահեց ոչ թե Սարկոզին, այլ Օլանդը: Սթրոս-Կանն ավելի ծանրակշիռ թեկնածու էր համարվում: