Հունիսի 7–ին, Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 17,097, ինչը ռեկորդային թիվ է նախորդ մի քանի ընտրությունների համեմատ։

Այսպես.

2021 թվականի խորհրդարանական ընտրություններում անվավեր քվեաթերթիկների թվը եղել է  4,593, իսկ 2018–ին այդ ցուցանիշը կազմել էր 4,706։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

·         «Քաղաքացիական պայմանագիր»՝  49, 825 տոկոս

·         «Ուժեղ Հայաստան»՝  23,281 տոկոս

·         «Հայաստան» դաշինք՝  9, 934 տոկոս

·         «Բարգավաճ Հայաստան»՝  3,996 տոկոս: