Կա «ավելին, քան կասկածներ» այն  մասին, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամները մինչեւ քաղաքացիական պատերազմը  կարող էին Բելգիայում Լիբիայի դեսպանությունն օգտագործել` պետական հիմնադրամներից փողերի լվացման համար: Այդ մասին հայտարարել է Ժան Կլոդ Դելփերը, ով ղեկավարում է  ֆինանսական մեքենայությունների  դեմ պաքարի բելգիական գերատեսչությունը:

Լիբիայի ֆինանսների նախարարությունը Բրյուսելում իր դեսպանատանն է փոխանցել 1,5 մլն եվրո: Բելգիայի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը Բրյուսելում Լիբիայի դեսպանատան հաշիվները հայտնաբերել է 2011թ սկզբին` բանկերից կոնֆիդենցիալ տեղեկատվություն ստանալուց հետո, գրում է  BFM.RU-ն:

Լիբիայում ռազմական բախումների մեկնարկից հետո ՄԱԿ-ն ու անդամ-երկրները հայտնաբերել եւ սառեցրել էին  մոտ10 մլրդ դոլարի հասնող ակտիվներ: