Նիգերիայում հյուսիս-արեւմտյան Բորնո նահանգի Կունշի քաղաքում «Բոկո Հարամ» շարժմա գրոհայինները գրոհով վերցրել են բանտը:
Գրոհայինները նախ հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչից հետո ուղեւորվել բանտ: Այնտեղ երկու պահնորդ սպանելով` նրանք ազատել են դատապարտյալներին:
Ոստիկանությանը տաք հետքերով հաջողվել է ձերբակալել 23 մարդու, սակայն նրանց մեղսակցությունը հարձակմանը դեռ չի ապացուցվել, հաղորդում է RBC-ն:
Իսլամական «Բոկո Հարամ» շարժումը գործում է Նիգերիայի տարածքում 2002թ.-ից: Միայն 2011-ին նրանց ահաբեկչություններին զոհ է գնացել 500 մարդ:




























