Գուանտանամոյում ԱՄՆ ռազմակայանում մեկնարկում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների դատավարությունը:
Հալիդ Շեյխ Մուհամեդին ու նրա չորս հանցակիցներին ներկայացվել են ահաբեկչության, ինքնաթիռ առեւագնելու, զանգվածային սպանությունների, քաղաքացիականների վրա հարձակման դավադրության, մասնավոր եւ դաշնային սեփականության ոչնչացման մեղադրանքներ: Նրանք պատասխանատվություն են կրում Նյու Յորքում, Վաշինգթոնում, Շենքսվիլլում (Փենսիլվանիա) կազմակերպված ահաբեկչությունների համար, որոնք խլել են 2976 մարդու կյանք:
Վարույթն իրականացնելու է հատուկ ռազմական հանձնաժողովը: Ռազմական դատախազները փորձելու են մահապատժի հասնել բոլոր ամբաստանյալների համար: Նիստին ներկա են լինելու Նյու Յորքում զոհվածների հարազատները, տեղերը բաշխվել են վիճակահանությամբ:
Դատավոր Ջեյմս Փոլն այլընտրանք է առաջարկելու` հերքել մեղքն ու կանգնել 12 ատենակալների առջեւ, ընդունել մեղքն ու սպասել դատավճռին, կամ էլ հետաձգել մեղքի ընդունումը:
Մոհամեդը ձերբակալվել էր Պակիստանում 2003թ. ամերիկյան եւ պակիստանյան իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում: Նրա հետ մեղադրյալի աթոռինէ նստել նաեւ զարմիկը` Ալի Աբդուլը: Մյուս ամբաստանյալներն են Վալիդ բեն Աթթաշը, Ռամզի Վինալշիբհը եւ Մուսֆարա Ահմեդ ալ-Հավսավին:




























