Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բուզանդի փողոցում դարն ապրած հաստաբուն ծառը արմատից պոկվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Բուզանդի 1 հասցեի դիմաց, հաստաբուն ծառը արմատից պոկվել և հենվել է մեկ այլ ծառի։

Փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ բենզինային սղոցով մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։