Մեքսիկայում դաժան սպանություններ են կատարվել. Նուեւո-Լարեդո քաղաքի հյուսիսում խոշտանգված 23 դիակ է գտնվել:

14 մարմիններ գլխատված եւ անդամահատված են եղել: Մարմինները գտել են ավտոմեքենայում, իսկ գլուխները հայտնաբերվել են սառույցի արկղերում` քաղաքապետարանի շենքի մոտ: Մնացած  9 զոհերը կախված են եղել կամրջի տակ: Իրավապահ մարմինների տվյալներով` կախվածները քրեական խմբավորման անդամներ են եղել: Սպանություններն, ամենայն հավանականությամբ, կապված են եղել թմրակարտելների պատերազմի հետ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Կախված դիակների մոտ թողնված հաղորդագրությունում ասվում է, որ սպանվածները  «Գոլֆո» կարտելի անդամներ են եղել, որոնց հետ հաշվեհարդար են տեսել «Զետաս» մրցակցող կլանի  գրոհայինները: