Ճապոնիայում սկսել են անջատել գործող վերջին ատոմային ռեակտորի` «Տոմարի» ատոմակայանի երրորդ էներգաբլոկը: Կայանը կդադարի գործել վեց ժամվա ընթացքում: Մայիսի 7-ին «Տոմարի» էներգաբլոկը կանցնի «սառը դադարի» վիճակի:
Ճապոնիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես հրաժարվել ատոմային էներգետիկայից` ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից հետո, որոնք 2011թ. մարտին լուրջ վթարի հանգեցրին «Ֆուկուսիմա» ատոմակայանում: «Ֆուկուսիմայի» աղետը խոշորագույնն էր Չեռնոբիլից հետո:
Մինչ նախորդ տարվա վթարը Ճապոնիան իր էլեկտրականության 30 տոկոսը ստանում էր ատոմակայաններից: Դրանից հետո կանգնեցվել էր 50 ատոմային ռեակտոր, որոնք իշխանությունների որոշմամբ չեն վերագործարկվել:




























