Աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Շահան Արծրունին առաջիկա ամիսներին համերգային շրջագայությամբ հանդես կգա Թուրքիայում, Հայաստանում, Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Շահան Արծրունին համերգներին հանդես կգա Կոմիտասի ստեղծագործություններով։

Նշենք, որ Շահան Արծրունին ծնվել է 1943-ին Ստամբուլում, սակայն 1964-ին տեղափոխվել է ԱՄՆ եւ այնտեղ է շարունակում իր ստեղծագործական կյանքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին Վանի Ախթամարի եկեղեցու բացման նախօրեին` 2010-ի հոկտեմբերի 18-ին Վանի Յուզունջու Յըլ համալսարանի մշակույթային կենտրոնում համերգ էր տվել, որին ներկա են եղել Վանի նահանգապետ Մյունուր Քարալօղլուն, Վանի ժանդարմերիայի հրամանատար, գեներալ Նազըմ Ալթընթաշը, Վանի գլխավոր դատախազ Մուստա‎‎ֆա Ալփերը, փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ինչպես նաեւ մեծ թվով թուրք եւ հայ քաղաքացիներ: