Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական հակառակորդները վստահ հաղթանակ են տարել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում:
Նախնական տվյալներով, նրանք ստացել են 65 տեղերից 20-ը: Նախագահի կողմնակիցներն ստացել են 8 մանդատ, 11 մանդատ էլ նվաճել են անկախ թեկնածուները:
Ընտրությունների մարտին կայացած առաջին փուլում Ահմադինեժադի հակառակորդները եւս հաղթանակ էին տարել: Ըստ ամենայնի, նրանք վերահսկողության կհասնեն 290 տեղանոց խորհրդարանում:
Խորհրդարանի գործող նախագահ Ալի Լարիջանիի կողմնակիցները ձեւավորել են «Պահպանողականների միացյալ ճակատ», որը քննադատում է նախագահ Մահմուդ Ահմադինեժադին երկրի տնտեսական վիճակի համար:
Նախագահական ընտրություններն Իրանում կայանալու են 2013թ.:




























