Կրասնոյարսկում ութամյա տղային, ով կորել էր 5 օր առաջ, սպանված են գտել: Տղայի մարմնի վրա դանակի բազմաթիվ հարվածներ են եղել: Ոստիկանությունից հայտնում են, թե չեն մեկնաբանում տեղեկությունը` արդյոք նրա նկատմամբ սեռական բռնություն եղել է,թ ե ոչ:

Ապրիլի 28-ին Իլյազ Դավլեթմուրադովը դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել: Գրեթե մեկ շաբաթ լայնածավալ որոնումներ են իրականացվել, որոնց մասնակցել են 200 ոստիկաններ եւ կամավորներ` ծառայողական շներով:

Իլյազի հարազատները կասկած ունեն, որ տղայի անհետանալու մեջ կարող է կապ ունենալ իրենց ավագ որդու ընկերը` Վասիլի անունով: Վասիլին խոստովանել է, որ տեսել է նրան, սակայն հարցրել է եղբոր մասին եւ հեռացել: