Ժամը 10.00-ին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը քվեարկեց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող  9/20 տեղամասում: Նա իր քաղաքացիական պարտքը կատարելու  էր եկել երեք թոռների, այդ թվում` կրտսեր Ռուբեն Թովմասյանի հետ:

Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նա լրագրողներին ասաց, թե քվեարկել է հանուն սոցիալական արդարության եւ սոցիալիզմի, միակ կուսակցության օգտին, որը մշտապես եղել է ժողովրդի կողքին եւ պաշտպանել աշխատավորների իրավունքները:

Պաստասխանելով հարցին, թե հավատում է երկրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը` Թովմասյանը նշեց, որ դեռ նախօրեին Կոմկուսի նախընտրական շտաբն ստացել է «հին եւ բազմիցս կիրառված խախտումների» մասին տեղեկություններ, որոնք «հանգեցնում են ընտրությունների արդյունքների կողծմանը»: Միաժամանակ կոմունիստների առաջնորդը հույս է հայտնել, որ այս անգամ խախտումների քանակն այնքան չի լինի, որ էապես ազդի ընտրությունների արդյունքների վրա: