Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, այսօր՝ հունիսի 9–ին վերահաշվարկի ժամանակ բանավեճ ծագեց, թե որ քվեաթերթիկները պետք է համարել անվավեր։ Բանն այն է, որ պարզվել է, որ ընտրողներից մեկը ծրարի մեջ երկու քվեաթերթիկ է դրել, որոնցից, բնականաբար, միայն մեկի վրա է եղել դրոշմանիշ փակցված։
Հանձնաժողովի անդամներից մեկը իր գործընկերոջը բացատրում էր. «Ընտրողներ են եղել, որ ծրարով տարել են, դրել, ասել են՝ դե պետք է ինքնասոսնձվողը կպցնենք, որ գցենք տուփի մեջ։ Մարդիկ հրաժարվել են, ասել են՝ չէ։ Ասել են՝ դե եթե հրաժարվում եք, ուրեմն ձերն անվավեր է, ու վերցրել ճղել են, դրել են կողքի։ Եթե դրոշմանիշը չկա, ուրեմն անվավեր է։ Իրենք պետք է ծրարների միջից չհանեին, դա է խնդիրը։ Դրա պատճառով էլ 14 անվավերը դարձել է 19, քանի որ մի ծրարի մեջ երկու կամ երեք քվեաթերթիկ է եղել»։
Նշենք, որ երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ–ն, «Հայաստան» դաշինքը և «Միասնության թևեր» կուսակցությունը վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել։ Վերահաշվարկը կտևի մինչև ուրբաթ օրը, իսկ կիրակի՝ հունիսի 14–ին ԿԸՀ–ն պետք է հրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։











