ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 5-ին, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ: