Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով երկու օրից կլքի պետության ղեկավարի պաշտոնը,  կառավարության անդամներին եւ այլ պաշտոնյաների շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար  եւ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինին պետության բարձրագույն պաշտոնում հաջողություններ մաղթել:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահը Կրեմլում հավաքել է երկրի իշխանության դաշնային մարմինների ղեկավարներին: Հրավիրված են նախագահի աշխատակազմի ղեկավարները,  խորհրդարանի երկու պալատների խոսնակները, կառավարության բոլոր անդամները` վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Բացի այդ, ներկա են դատական ատենակալներ, ինչպես նաեւ  պետական մի շարք գերատեսչությունների եւ ծառայությունների ղեկավարներ:

«Ես Վլադիմիր Վլադիմիրովիչին, որպես ընտրված նախագահի, որն արդեն վաղը չէ մյուս օրը կստանձնի նախագահի պաշտոնը, ցանկանում եմ մաղթել հաջողություններ մեր երկրին ծառայելիս», - ասել է Մեդվեդեւը:

«Մենք միասին ենք եղել եւ կշարունակենք միասին աշխատել: Ինձ համար իրոք շատ հաճելի էր  այս չորս տարին ձեզ հետ միասին աշխատելը: Շատ շնորհակալություն», - ասել է Մեդվեդեւը հրավիրյալներին:

Մասնավորապես, նա շնորհակալություն է հայտնել  «կայացած», «թիմային աշխատանքի» համար:

Վերջում հեռացող նախագահը բոլոր ներկաներին ընթրիքի է հրավիրել: