Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգայն փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը: «Շնորհակալ ենք, որ այսօր գտնվում եք մեր կողքին: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր դիտորդական առաքելությունը լիարժեք իրականացնեք: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության մեջ լինեն լավագույնը եւ դրա համար ամեն ինչ արել ենք»,- ասել է վարչապետը:
Միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել կառավարության իրականացրած բարեփոխումները, որոնք լավ հիմք են ստեղծել առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ ընտրակեղծիքների դիմող բոլոր անձինք իրենց պատիժը կրելու են օրենքի ողջ ուժով եւ նշել, որ բացառվելու են քվեաթերթիկների լցոնումների, քաղաքացիներին պարտադրանքի դիմելու եւ նմանատիպ բոլոր դեպքերը:
Այնուհետեւ զրուցակիներն անդրադարձել են ՀՀ ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացներին եւ մի շարք այլ հարցերի:




























