Քրիստոնյաները պետք է իրենց եկամտի 10-րդ մասը հատկացնեն եկեղեցուն: Այս մասին «Մինաեւ Live» ինտերնետ-շոուի եթերում հայտարարել է ռուսական եկեղեցու հասարակության հետ կապերի սինոդային բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Չապլինը հավատացյալներին եկեղեցու համար ֆինանսական պատասխանատվության կոչ է արել:

«Մարդիկ, ովքեր իրենց ուղղափառ քրիստոնյա են համարում, ընդհանրապես պետք է պատասխանատվություն կրեն, այդ թվում ֆինանսական, իրենց տաճարի, իրենց հոգեւորականի, իրենց եկեղեցու համար»,-ասել է Չապլինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, ով դա չանի, միաժամանակ հաշվի այս կամ այն տաճարի փողերը, նա «պետք է ամոթ զգա»: