ԱՄՆ առեւտրի դաշնային հանձնաժողովը մտադիր է տուգանել Google ինտերնետ-հսկային Apple-ի Safari բրաուզերի օգտվողների անձնական կյանք ներխուժելու համար:
Ինչպես հայտնում է SecurityLab-ը, վկայակոչելով Bloomberg-ը, որոնողական համակարգ համակարգիչների վրա հատուկ cookies ֆայլեր է տեղադրել, որոնք թույլ էին տալիս անցնել բրազուերի գաղտնիության անվտանգության կարգավորումներն ու հետեւել, թե որ կայքեր է ավելի հաճախ մտնում օգտատերը: Դա արվել է, որ պեսզի հետագայում հենց այնտեղ էլ գովազդ տեղադրեն:
Գերատեսչությունը լիազորված է 16 հազար դոլար տուգանել ամեն օրվա համար, եւ ողջ տուգանքը կազմելու է 10 մլն դոլար:




























