Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում է Երեւանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 33 տան բնակչուհի, 1992 թ. ծնված Անի Տոնոյանը, որը մայիսի 3-ին, ժամը 12.30-ին, դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել:

Ոստիկանության լրատվության վարչությունից խնդրում են Տոնոյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մաշտոցի բաժին հետեւյալ հեռախոսահամարներով. 34-02-02, 39-81-54, 39-11-09, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: