Նեպալի հյուսիսում ջրհեղեղի զոհ է դարձել 13 մարդ, այդ թվում` երկու արտասահմանցի, գրում է Himalayan Times թերթի կայքը:
Բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ռամինդրա Չհեթրին հայտարարել է, որ զոհերի մարմինները առայժմ չեն ճանաչվել: Նա չի հստակեցրել զոհված արտասահմանցիների քաղաքացիությունը: Ոստիկանության տվյալներով` ջրի հոսանքները անցել են Աննապուրնա լեռան լանջի Քարափանի բնակավայրով, որտեղ գտնվում է Հիմալայներում զբոսաշրջային տարածված երթուղին: Ջուրը քանդել է մի քանի խրճիթ եւ երկու խոշոր շինություն:
Միաժամանակ այսօր լրատվամիջոցները հաղորդում էին, որ ջրհեղեղից հետո կորել են Ռուսաստանի երեք քաղաքացիներ:
Ջրհեղեղի գոտում փրկարարական աշխատանքներին ներգրավվել են բանակը եւ ռազմական ուղղաթիռները:




























