Բրիտանական արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթը համատեղ կյանքի տարեդարձը տոնել են գյուղական պանդոկում, ընկերների հետ:
Պանդոկի անձնակազմը տեղեկացվել էր, որ արքայական հյուրեր է ունենալու, սակայն պանդոկում գտնվող մյուս անձինք չէին սպասում տեսնել արքայազնին ու նրա կնոջը:
Բուկինգհեմյան պալատի ներկայացուցիչները նախապես ասել էին, որ հատուկ տոնակատարություններ նախատեսված չեն:
Թագավորական ընտանիքը Քեյթի ընկերուհու հարսանիքի հավաքույթը գերադասել է շքեղ տոնակատարությունից:
Իսկ երեկոն ավարտվել է Սաֆֆոլք կոմսության Crown in Westleton պանդոկում, որտեղ նորապսակները 34 սենյակ են պատվիրել:




























