Սիրիական բանտերից, այսօր` մայիսի 5-ին, ազատ է արձակվել 265 մարդ, որոնք կալանավորվել էին երկրում «վերջին իրադարձությունների ժամանակ»:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով «Սուրիա» հեռուստաալիքը, ազատ են արձակվել նրանք, «ում ձեռքերը արյունոտ չեն»:
Հակակառավարական ակցիաներին մասնակցած քաղաքացիների ազատ արձակումը ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանի մի մասն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մարտի վերջին:
Գործակալությունը նշում է, որ վերջին ամիսների ընթացքում Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել բողոքի ակցիաների մի քանի հազար մասնակիցների:




























