Բուենոս Այրեսում ընթացող գրքի 38-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում ներկայացված էր Հայաստանը առանձին տաղավարով, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրվա կենտրոնական ձեռնարկը Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կայացավ «Խոսե Էրնանդես» սրահում, որին ներկա էին ավելի քան 1000 հանդիսականներ: Ելույթ ունեցան ՀՀ դեսպանության խորհրդական Հ. Հակոբյանը եւ Բուենոս Այրես քաղաքի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, ովքեր անդրադարձել են Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ առիթով կայացած միջոցառումներին եւ երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարեւոր նշանակությանը: Նախարար Լոմբարդին վերը նշված առիթով Երեւան կատարած իր այցը բնութագրել է որպես բազմաբովանդակ եւ անմոռանալի:

Այնուհետեւ կայացել է համերգ արգենտինահայ մենակատարուհիների «Գայանե», «Մասիս» եւ «Նաիրի» պարախմբերի մասնակցությամբ: