Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում սեւ փիսիկին պատահաբար մեկ ժամ քառասունհինգ րոպե լվացել են լվացքի մեքենայով: Տիրուհին ծածկոցի հետ միասին փիսոյին էլ է լվացքի մեքենա մտցրել` առանց այդ մասին իմանալու:

Ինչպես հաղորդում է «Ուտրո.ռու»-ն, տիրուհին` Կարին Բենեթը, կորուստը նկատել է միայն տուն վերդառնալուց հետո: Երբ լվացքն ավարտվել է ու Կարինը մոտեցել է մեքենային, նա կատվին  տեսել է ապակե կլոր դռան ետեւում: Կարինը չի համարձակվել բացել դուռը, օգնության է եկել այգեպանը, ով բացել է այն: Թմբուկին նստած է եղել «կնճռոտված  եւ չափերով փոքրացած փիսոն»:

«Անասնաբույժն ինձ ասաց, որ նա կորցրել է ինը կյանքից յոթը...Հիմա ես ի վիճակի եմ տեսնել այս պատմության զավեշտալի կողմը, բայց դուք պատկերացնո՞ւմ եք իմ շոկը»,-իր ապրումներով կիսվել է Բենեթը: