Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ՊՆ շենքի դիմաց ցուցարարների եւ անվտանգության ուժերի բախման ընթացքում շուրջ 170 ցուցարար է ձերբակալվել:
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, հուզումները տեղի են ունեցել այս գիշեր: Երեկվա անկարգությունների վայրում այսօր իրավիճակը հանգիստ է: Գիշերը քաղաքում պարետային ժամ է գործում:
Նշվում է, որ բռնությունների ալիքը Եգիպտոսում տեղի է ունենում նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, որից հետո զինվորականները խոստանում են իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարությանը:




























