Մեր արտահանվող մրգերն ու բանջարեղենն ունեն Global Gap սերտիֆիկատ, որը բարձրագույն մակարդակի հավաստագրերից մեկն է։ Այս մասին հունիսի 11-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ խոսքն այն արտադրանքի մասին է, որն ազատորեն վաճառվում է եվրոպական շուկայում։ «Բայց այստեղ կան նաև այլ ծախսեր, օրինակ՝ տրանսպորտային ծախսերը»,— նշել է նախարարը։

Նա, մասնավորապես, բերել է հետևյալ օրինակը. Պապոյանի խոսքով՝ Հայաստանում ելակը աճեցնում են ճիշտ նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով ու նույնպիսի ջերմոցներում, ինչպիսիք Եվրոպայում են։ Խնդիրը միայն բարդ լոգիստիկան է, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, և այդ գործոններից մեկն էլ փակ սահմաններն ու մեծ հեռավորություններն են։