Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ներգրավված հանձնաժողովների անդամներից 218-ը մայիսի 6-ի առավոտյան չեն ներկայացել ընտրատեղամասեր:
Քիչ առաջ այդ մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը ասաց, որ հանձնաժողովների նախագահների կողմից սահմանված կարգով նշանակումներ են կատարվել եւ բոլոր հանձնաժողովները համալրվել են:
13 հազար 607 անդամներ ներկայացել են, իսկ չներկայացած անդամների փոխարեն նոր անդամներ են նշանակվել: «Բոլոր հանձնաժողովները լիարժեք աշխատում են»,- հավաստիացրել է Տիգրան Մուկուչյանը:




























